Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը իր առաջին պաշտոնական խաղն է անցկացրել «Հոֆենհայմ»-ի Մ-17 թիմի կազմում: Բունդեսլիգայի հարավ և հարավարևմտյան խաղարկության 5-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը մրցակցի հարկի տակ 1:3 հաշվով զիջել է «Գրոյտեր Ֆյուրտ»-ին:
Հայ խաղացողը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, սակայն փոխարինվել է 41-րդ րոպեին: 5 տուրից հետո «Հոֆենհայմ»-ի Մ-17 թիմը վաստակել է 6 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Հայկ Գալստյանը գերմանական ակումբի շարքերը համալրել է ընթացիկ տարվա ապրիլին: