211652_close_icon
views-count2445 դիտում article-date 20:05 19-05-2014

Հայկ Գալստյանի «Հոֆենհայմ»-ը 2:4 հաշվով զիջել է Դորտմունդի «Բորուսիա»-ին

«Հոֆենհայմ»-ի մինչև 17 տարեկանների թիմը ընկերական հանդիպում է անցկացրել Դորտմունդի «Բորուսիա»-ի իրենց հասկակիցների հետ: Խաղն ավարտվել է դորտմունդյան ակումբի 4:2 հաշվով հաղթանակով: «Հոֆենհայմ»-ի կազմում Հայաստանի պատանեկան հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալաստյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում: Հայ խաղացողը գերմանական ակումբի կազմում իր երկրորդ խաղը անցկացրեց: Հիշեցնենք, որ իր նորամուտի խաղում Հայկ Գալստյանը դուրս էր եկել փոխարինման և գրավել էր «Շալկե 04»-ի Մ-17 թիմի դարպասը: Հավելենք, որ «Հոֆենհայմ»-ի Մ-17 թիմը հանդես է գալիս Հարավարևմտյան Բունդեսլիգայի խաղարկությունում: Առաջնության ավարտից 4 տուր առաջ «գյուղական» ակումբը զբաղեցնում է 4-րդ տեղը: Հայկ Գալստյանը դեռևս չի հայտավորված առաջնության խաղերին և միայն մասնակցում է թիմի ստուգողական հանդիպումներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր