Ինձ ճիշտ չեն հասկացել. Ռոնալդու
Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հերքել է բոլոր այն ենթադրությունները, ըստ որոնց նա գոհ չէ թիմի վարած տրանսֆերային քաղաքականությունից: Նախկինում պորտուգալացին հայտնել էր, որ «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը սխալ որոշում է ընդունել՝ գնելով Խամես Ռոդրիգեսին ու Թոնի Կրոսին ու բաց թողնելով Անխել դի Մարիային ու Խաբի Ալոնսոյին:
«Իմ խոսքերը ճիշտ չեն հասկացել: Մենք երեկ հանդիպել եմ ակումբի նախագահի հետ և ես նրան աջակցում եմ 100 տոկոսով: Իմ նոր խաղընկերները թոփ մակարդակի խաղացողներ են, և նրանց հետ միասին մենք հիանալի թիմ ենք հավաքել»,- իր սոցցանցի էջէրից մեկում գրել է Ռոնալդուն: