211652_close_icon
views-count12243 դիտում article-date 17:33 06-09-2014

Ավտովթար՝ Երևանում. Սեբաստիա փողոցում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Mercedes մակնիշի 83 TV 388 համարանիշի և Opel մակնիշի 34 ՏC 907 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գեղամ Գալստյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին: Նախնական տվյալներով Mercedes մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.600.000, իսկ Opel-ինը` 1.200.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, Mercedes մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 87.000, իսկ Opel-ինը`54.000-76.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր