211652_close_icon
views-count1152 դիտում article-date 15:19 06-09-2014

Հրդեհը մարելուց հետո տնակում հայտնաբերվել է տանտիրոջ դիակը

Սեպտեմբերի 5-ին, ժամը 00.10-ին, ՀՀ ԱԻՆ Գորիսի հրշեջ փրկարար ծառայությունից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քարահունջ գյուղի ներքևի մասում տնակ է այրվում: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի Արեգունի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տնակում, որի հրդեհաշիջումից հետո հայտնաբերվել է նույն տնակի բնակիչ, 1988 թ. ծնված Ռաֆիկ Աղաբեկյանի դիակը` այրված վիճակում: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 04.28-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել են փորձաքննություններ: Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր