Բրազիլիայի և Կոլումբիայի հավաքականները ընկերական հանդիպում են անցկացրել Մայամի քաղաքում: «Սան Լայֆ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է բրազիլացիների նվազագույն հաշվով հաղթանակով: Խաղի միակ գոլը խփել է վնասվածքից նոր ապաքինված Նեյմարը: Վերջինս տուգանային հարվածով շքեղ գոլի հեղինակ է դարձել:
Հարկ է նշել, որ 50-րդ րոպեին Կոլումբիացիները մնացին 10 հոգով, երբ երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվեց Կուարդադոն:
Բրազիլիա – Կոլումբիա`1:0
Գոլ` Նեյմար 83’