Տիգրան Բարսեղյանի փայլուն գոլը հաղթանակ է պարգևել Աստանային Կայսարի հետ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ղազախստանի Գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում «Աստանան» սեփական հարկի տակ ընդունել է «Կայսարին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման միակ գնդակը խաղի արդեն 2-րդ րոպեին հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ տպավորիչ կերպով եզրափակելով տանտերերի գրոհը:
Այժմ «Աստանան» 10 միավոր ունի ու այս ցուցանիշով հավասարվել է «Ակժայիկի» հետ՝ գլխավորելով C խմբի մրցաշարային աղյուսակը, հայտնում է Armsport.am-ը: