Վիկտոր Վալդեսը հանդես կգա «Լիվերպուլ»-ում
«Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը իր կարիերան կշարունակի Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլ»-ի կազմում, հայտնում է Sky Sports-ը:
32-ամյա դարպասապահը «կարմիրների» հետ փոխհամաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: Մոտակա ժամանակում Վալդեսը բուժզննում կանցնի:
Հարկ է հիշեցնել` Վալդեսը, ով այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, շարունակում է ապաքինվել ծնկի ծանր վնասվածքից, որը ստացել էր ընթացիկ տարվա մարտին: