ՌԴ Նիժնի Նովգորոդի մոտ МиГ-31 ինքնաթիռ է կործանվել
ՌԴ Նիժնի Նովգորոդից ոչ հեռու՝ Կուլեբակա քաղաքի մոտակայքում, МиГ-31 ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 15:30-ին՝ պլանային ուսումնամարզական թռիչքի ժամանակ:
Ըստ նախնական տվյալների՝ ավիավթարի պատճառը եղել է МиГ-31 կործանիչի տեխնիկական անսարքությունը:
Ռազմական գերատեսչությունից նաև տեղեկացրել են, որ 2 օդաչուն էլ կատապուլտայի միջոցով փրկվել են:
Հայտնի է, որ կործանիչն ընկել է անմարդաբնակ վայրում և որևէ ավերածություն չի առաջացրել, սակայն այն ամբողջությամբ այրվել է: