Հնդկաստանի ռազմածովային ուժերի ինքնաթիռ է կործանվել. կան անհետ կորածներ
Գոայի ափերի մոտ ուսումնական թռիչքի ժամանակ Հնդկաստանի ռազմածովային ուժերի ինքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռում եղել է 3 մարդ. մեկը փրկվել է, 2-ը` անհետ կորել:
Աղետի վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ: Կործանման պատճառն առայժմ հայտնի չէ: