ՆԱՏՕ-ի Հիմնարար ակտը ուժի մեջ է մնում. Ռասմուսեն
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի 1997թ. Հիմնարար ակտը մնում է ուժի մեջ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը: Վերջինս դա ասել է ՆԱՏՕ-ի՝ Ուելսում կայացած բարձր մակարդակով առաջին նստաշրջանի արդյունքներն ամփոփելով:
«Մենք ոչ մի որոշում չընդունեցինք, որը կշեղվեր Հիմնարար ակտից: Մենք շարունակում ենք այն կատարել»,- նշել է Ռասմուսենը և հավելել, որ ՌԴ-ն լրջորեն խախտում է դրա սկզբունքները:
Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն ընդունել է դաշինքի մարտունակության բարձրացման գործողությունների պլանը: