Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ. Ռասմուսեն
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ա. Ռասմուսենը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, եթե նա դա ցանկանա և համապատասխանի անհրաժեշտ չափանիշներին: Այս մասին հայտնում է УНИАН լրատվականը:
Ռասմուսենն այս դիրքորոշումն է արտահայտել այսօր Բրյուսելում կայացած Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի ավարտից հետո:
Նա հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի կառավարության այն նախաձեռնությունը, որն առնչվում է այն արգելքի վերացանը, որ Ուկրաինան չպետք է անդամակցի որևէ դաշինքի: Արգելքի վերացումը ճանապարհ կհարթի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ճանապարհին: