1390 դիտում
16:04 05-09-2014
Գիտնականները հայտնաբերել են ցամաքային խոշորագույն դինոզավրի կմախքը
Գիտնականներն Արգենտինայում հայտնաբերել են աշխարհի խոշորագույն դինոզավրի կմախքը: Գիտնականները դինոզավրին անվանել են Dreadnoughtus schrani՝ ի պատիվ 20-րդ դարի սկզբի վիթխարի ռազմանավերի՝ Dreadnought-ների: Դինոզավրի կմախքն այնքան լավ է պահպանվել, որ հնէաբանները կարողացել են ճշգրիտ կերպով որոշել նրաց երկարությունն ու քաշը:
Dreadnoughtus schrani դարձել է այն դինոզավրերի շրջանում խոշորագույն դինոզավրը, որոնց չափերը կասկածի ենթակա չեն: Նրա երկարությունը կազմում է 26 մետր, իսկ քաշը՝ 65 տոննա: Այս մասին նշված է Scientific Reports պարբերականում: Dreadnoughtus schrani-ն եղել է իսկական հսկա, նա կշռել է մեկ դյուժին աֆրիկյան փղերի կամ 7 տիրանոզավրի չափ:
Ավելին, կմախքի զննումը ցույց է տվել, որ մահվան պահին նա դեռ չի աճել իր առավելագույն չափերի: Նա ապրել է մոտ 77 միլիոն տարի առաջ, Հարավային Ամերիկայում և եղել է բուսակեր: Դինոզավրը գրեթե ողջ օրը գտնվել է մեկ վայում՝ իր երկար վզի օգնությամբ սնվելով շրջակայքի բուսականությամբ:
Նմանատիպ նյութեր
2781 դիտում
19:17 17-05-2014
Արգենտինայում հայտնաբերել են մինչ այժմ գտնված ամենամեծ դինոզավրի կմախքը
6569 դիտում
16:05 09-08-2017
Արգենտինայում գտել են աշխարհի ամեմամեծ դինոզավրի կմախքը. այն ներկայիս Boeing-ի չափ է
10279 դիտում
22:46 01-10-2016
Գիտնականները Գոբի անապատում հայտնաբերել են դինոզավրի հսկայական հետք
Այս բաժնից
586 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1030 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին