211652_close_icon
views-count6572 դիտում article-date 16:05 09-08-2017

Արգենտինայում գտել են աշխարհի ամեմամեծ դինոզավրի կմախքը. այն ներկայիս Boeing-ի չափ է

Արգենտինայում՝ Տրելյու քաղաքից ոչ հեռու, հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ դինոզավրի /Patagotitan mayorum/ կմախքը, որն ապրել է ավելի քան 100 մլն տարի առաջ, գրում է Proceedings of the Royal Society B ամսագիրը։ Ըստ հնեաբանների՝ այն կշռել է 70 տոննա, երկարությունը կազմել է 37, իսկ բարձրությունը՝ 6 մետր։ Ընդհանուր հաշվով՝ հայտնաբերվել է դինոզավրի 200 ոսկոր։ Ոսկորների վերլուծությունը ցույց է տվել, որ հայտնաբերված դինոզավարը նույնիսկ բավականին հասուն չի եղել և, ամենայն հավանականությամբ, սատկել է ծարավից։ Գտնվել են այլ դինոզավրերի կմախքներ ևս, սակայն ոչ այդքան մեծ չափսերի, որքան որ Patagotitan mayorum-ն է։ Այն դասվում է տիտանոզավրերի ընտանիքին։

Նմանատիպ նյութեր