Գիտնականները Գոբի անապատում հայտնաբերել են դինոզավրի հսկայական հետք
Մոնղոլիայի Գոբի անապատի տարածքում ճապոնացի և մոնղոլ գիտնականները հայտնաբերել են դինոզավրի ձախ ոտքնահետք, հայտնում է [url=http://vistanews.ru/science/82362]VistaNews[/url]-ը:
Բոլոր հետազոտությունների արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ այդ դինոզավրը ապրել է կավճի դարաշրջանում` ավելի քան 70 միլիոն տարի առաջ: Գիտնականները նաև ենթադրում են, որ հետքը պատկանել է խոտակեր զաուրոպոդի:
Այս գտածոն շատ հազվագյուտ է, քանի որ 106 սմ երկարությամբ հետք դեռևս չէր հաջողվել գտնել ոչ մի գիտնականի: Մինչ այժմ հայտնաբերված ամենամեծ հետքը եղել է 100 սմ: Գիտնականներն այժմ շարունակում են փնտրել կենդանու կմախքը: