Արգենտինայում հայտնաբերել են մինչ այժմ գտնված ամենամեծ դինոզավրի կմախքը
Հնագետները Արգենտինայում հայտնաբերել են Երկիր մոլորակի վրա մինչ այժմ հայտնաբերված ամենամեծ դինոզավրի կմախքը:
Դատելով կենդանու կմախքի չափսերից՝ այն ունեցել է 40 մետր լայնություն, բոյը եղել է մոտ 20 մետր, իսկ քաշը՝ մոտ 77 տոննա: Գիտնականների կարծիքով՝ սա տիտանոզավրի նոր տեսակ է:
Կմախքն առաջինը հայտնաբերել է մի ֆերմեր, ով բնակվում է Պատագոնիայի Տրելով քաղաքի մոտակայքում: