9947 դիտում
23:00 04-05-2017
Երևանից ժամանած բժիշկները Ստեփանակերտում իրականացնում են հիվանդների անվճար հետազոտություն
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 100-ամյակին նվիրված «Բժշկագիտության օրերն Արցախում» գիտագործնական միջոցառման շրջանակներում մի խումբ մասնագետներ Ստեփանակերտում իրականացնում են հիվանդների անվճար հետազոտություն ու խորհրդատվություն:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն ԱՀ նախարար Կարինե Աթայանի հետ այսօր շրջայց է կատարել Ստեփանակերտի նորակառույց ուռուցքաբանական կենտրոնում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Մուրադյանն ասել է, իրենք իրենց առաջին միջոցառումը որոշել են սկսել հենց Արցախից:
«Շուրջ 20 անվանի մասնագետներ, այդ թվում՝ ուրոլոգ, թոքաբան, ալերգոլոգ, իմունոլոգ, սրտաբան, նյարդավիրաբույժ, էնդոկրինոլոգ, ակնաբույժ, ուռուցքաբան, ալերգոլոգ, իմունոլոգ, նեոնատոլոգ, մաշկավեներոլոգ, համալսարանի կլինիկական օրդինատորներ և ուսանողներ եկել են տեսնելու այն առաջատար տեխնոլոգիաները, որով այսօր հագեցված է Արցախի հանրապետական բժշկական կենտրոնը: Մեր այստեղ լինելը ոչ միայն դրվագային օգնություն պետք է լինի, այլ նաև համակարգված աշխատանք, փորձի փոխանակման փոխշահավետ համագործակցություն: Տպավորված ենք՝ տեսնելով այն ամենը, ինչ որ իրականացվում է Արցախի առողջապահական համակարգում. այն օրինակ կարող է հանդիսանալ շատ երկրների համար: Իսկ որպես մասնագետ՝ կարող եմ ասել, որ այստեղ աշխատանքները իրականացվում են բարձր մակարդակով,-նշել է Ա. Մուրադյանը և հավելել,- ցանկացած երկրում էլ ուռուցքաբանական կենտրոն ունենալը շատ անհրաժեշտ է, որովհետև ընդհանուր հիվանդությունների և մահացությունների ցուցակում ուռուցքային հիվանդություններն աշխարհում զբաղեցնում են բավականին ծանրակշիռ տեղ: Կարող եմ հավաստել, որ Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը կարող է հիվանդներին լիարժեք բժշկական ծառայություններ մատուցել»:
Ա. Մուրադյանի խոսքով՝ կիրառական բժշկության զարգացման և ժամանակակից կենտրոն ունենալուն զուգահեռ, պետք է անպայման բարձր մակարդակի վրա լինի գիտական բաղադրիչը, որպեսզի կիրառական հատվածը դառնա ավելի արդիական:
«ԱՀ նախարարության հետ պայմանավորվածություն ունենք կազմակերպելու «Բժշկական համալսարանն Արցախում» միամյա ծրագիրը, որն իր մեջ ներառելու է գիտական, կրթական և պրակտիկ աշխատանքներ: Ըստ ծրագրի՝ ամեն ամիս բժշկական համալսարանի մասնագետները կայցելեն Արցախ և կվերապատրաստեն տեղի մասնագետներին, ինչպես նաև կներգրավվեն բուժական աշխատանքներին: Ծրագիրը հնարավորություն կտա մեր մասնագետներին տեսնելու Արցախի առողջապահական համակարգի ձեռքբերումներն ու անելիքները: Անշուշտ, բժիշկը պետք է օժտված լինի մարդկային լավագույն հատկանիշներով, մեծ պատասխանատվությամբ մոտենա իր գործին, զինված լինի գիտելիքներով, որ կարողանա առաջ ընթանալ ժամանակակից բժշկագիտության համաքայլ: Այս առումով մեր համալսարանը պետք է պատրաստի կիրթ, ժամանակից բժշկագիտությանը համահունչ մասնագետներ,-ասել է ռեկտորը և ավելացրել,-սրտաբանական հետազոտության ժամանակակից մեթոդը՝ «Հոլտեր-մոնիթորինգ» սարքը. որ ամրացվում է մարմնի վրա, թույլ է տալիս սրտային աշխատանքի 24-ժամյա վերահսկողություն իրականացնել՝ ինտերնետ կապի միջոցով բժշկական կենտրոններին փոխանցելով հիվանդի 24-ժամյա վիճակի հսկողություն: Այսօր մենք Արցախ ենք բերել այդպիսի 10 սարք: Իսկ ակնաբույժների բերած ակնոցներն էլ նույնպես անվճար տրամադրվելու են հիվանդներին»:
Ա. Մուրադյանի խոսքով՝ մայիսի 5-ին Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացվի «Բժշկագիտության նորարարություններն ու նվաճումները» թեմայով գիտաժողով, ուր ՀՀ-ից ժամանած մասնագետները կներկայացնեն իրենց փորձը:
[url=http://artsakhpress.am/arm/news/66019/erevanic-zhamanats-bzhishknery-stepanakertum-irakanacnum---en-hivandneri-anvtchar-hetazotutyun.html]Artsakhpress.am[/url]
Նմանատիպ նյութեր
8046 դիտում
22:57 28-11-2017
Երևանից ժամանած բժիշկները Ստեփանակերտում իրականացնում են անվճար հետազոտություններ
5621 դիտում
19:05 17-07-2017
Երևանից ժամանած բժիշկներն Ստեփանակերտում կիրականացնեն հիվանդների ընդունելություն
Այս բաժնից
538 դիտում
18:45 26-11-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային
700 դիտում
18:32 26-11-2024
Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
571 դիտում
18:20 26-11-2024
Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ