2517 դիտում
23:02 19-05-2016
«Հորիզոն-2020». Հայաստանն անդամակցում է եվրոպական գիտական ցանցին
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը գտնվում են Բելգիայի Թագավորությունում, որտեղ ստորագրվել է "Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ" համաձայնագիրը:
Պաշտոնական փաստաթուղթը, որով Հայաստանը միանում է ԵՄ հետազոտության և նորարարության ֆինանսավորման "Հորիզոն 2020" ծրագրին, ստորագրել են Հետազոտության, գիտության և նորարարության եվրոպական հանձնակատար Կարլոս Մոեդասը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Իր ելույթում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է՝ որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ստորագրել այս կարևոր համաձայնագիրը: "Հայաստանի մասնակցությունը "Հորիզոն 2020"-ին՝ ԵՄ-ի Հետազոտության և Նորարարության շրջանակային ծրագրին, անկասկած նոր հեռանկարներ կբացի Հայաստանում ակադեմիական մտքի զարգացման համար՝ վերահաստատելով հայերի՝ եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մաս լինելը: Մեծ աշխատանք է ընկած համաձայնագրի նախապատրաստման հիմքում` Բոլոնիայի գործընթաց, բարձրագույն կրթական հաստատությունների հավատագրման գործընթաց, Տեմպուս, Էրազմուս+, ԵՄ 7-րդ շրջանակային ծրագիր և, վերջապես, "Հորիզոն 2020":
"Հորիզոն-2020" ծրագրին ասոցացված անդամակցության համար Հայաստանը յուրաքանչյուր տարի պետք է կատարի ֆինանսական ներդրում: Բանակցությունների արդյունքում հաջողվել է ձեռք բերել պայմանավորվածություն, ըստ որի Հայաստանի ֆինանսական ներդրումը լինելու է 87.5 % զեղչի պայմաններում:
"Հորիզոն-2020" ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունները սկսվել են դեռևս 2013թ. հուլիսին:
Նմանատիպ նյութեր
1573 դիտում
23:45 26-03-2019
Հայաստանից 2 ծրագիր Եվրոպական միության Հորիզոն -2020 Թվինինգ ծրագրի հաղթող են ճանաչվել
998 դիտում
11:24 08-09-2015
Հայաստանը մտադիր է միանալ ԵՄ Հորիզոն 2020 ծրագրին
2066 դիտում
13:29 10-10-2017
Լևոն Մկրտչյանը Բրյուսելում եվրոպացի հանձնակատարի հետ քննարկել է «Հորիզոն-2020»–ին վերաբերող հարցեր