Հայաստանի հավաքականը ձախողվեց Լատվիայում. տեսանյութ
Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ իր վերջին ստուգողական հանդիպումը անցկացրկեց Լատվիայի ընտրանու հետ: Չնայած, որ մեր ընտրանին բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց մրցակցի դարպասի ուղղությամբ, այդուհանդերձ պարտվեց 0:2 հաշվով:
Առաջին խաղակեսում Գևորգ Ղազարյանը դարպասը գրավելու երկու իրական պահ ստացավ,սակայն չկարողացավ ինչպես հարկն է եզրափակել գրոհը: Երկրորդ խաղակեսում Մխիթարյանի հարվածից հետո գնդակի ճանապարհը փակեց ուղղահայց դարպասաձողը: Մեր ընտրանու խաղացողները այնքան գոլային պահեր ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ, որ դրանք կբավականացնեին մի քանի խաղի համար:
Ինչ վերաբերվում է մրցակցին, ապա Լատվիայի ընտրանու խաղացողները հիանալի դիպուկություն ցուցաբերեցին և կարողացան իրացնել իրենց սակավաթիվ գոլային պահերը: Հարկ է նշել, որ Բերնար Շալանդի գլխավորությամ
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի առաջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Դանիայի ընտրանու հետ: Խաղը կկայանա սեպտեմբերի 7-ին` Կոպենհագենում:
[b]Լատվիա – Հայաստան`2:0[/b]
«Սկոնտո Արենա». Ռիգա
Գոլեր` Սաբալա 16', 75'