Դաղստանում գետն ընկած մեքենայի վարորդին փրկելու փորձը ձախողվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դաղստանում Ջումրուկ գետն ընկած ավտոմեքենայի վարորդին փրկելու փորձը ձախողվել էր:
Բանն այն է, որ օգնության հասած վերամբարձ կռունկը կողաշրջվել էր և ընկել հարևանությամբ կայանված ոստիկանական մեքենայի վրա, որում ոստիկան էր եղել, իսկ ճոպանից կախված վարորդը, ում փորձում էին դուրս բերել` կրկին հայտնվել էր վարարած գետում:
Դժբախտաբար, փրկարարական աշխատանքների հետևանքով և’ ոստիկանը և’ վարորդը մահացել են: