Մալիում ականի պայթյունից ՄԱԿ֊ի խաղաղապահ է զոհվել
Մալիում ՄԱԿ֊ի առաքելության մեքենան պայթել է ականի պայթյունից, որի հետևանքով զոհվել է Չադի 1 խաղաղապահ, ևս 4֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
«Մենք ունենք 1 մարդու կորուստ, ինչպես նաև մի քանի վիրավորներ»,֊ տեղեկացրել է ՄԱԿ֊ի առաքելության ներկայացուցիչը։