Ավտովթար՝ Արարատի մարզում․ բեռնատարը հայտնվել է ձորակում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 2֊ին բեռնատար «Կամազ» մակնիշի ավտոմենքենայի վարորդը Երևան֊Երասխ ավտոճանապարհի Արարատի Զոդի Բանավանի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ՝ դեպի Սուրենավան ճանպարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել բետոնե արգելապատնեշին և հայտնվել ձորակում։
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի