211652_close_icon
views-count891 դիտում article-date 21:00 02-09-2014

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Սահմանված կարգի համաձայն` յուրաքանչյուր ամիս ՀՀ պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 12 քաղաքացիների: Ընդունելությանը մասնակցող զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղղված դիմումներն ու խնդրանքները բազմաբնույթ էին և վերաբերում էին առավելապես սոցիալական, իրավական և առողջական ոլորտներին: Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա էին նաև ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին, նրանց հուզող հարցերին և լսելով պատասխանատու անձանց դիտարկումները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարեց քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիների բարձրաձայնած որոշ հարցերի էլ լուծում տրվեց հենց պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում:

Նմանատիպ նյութեր