Ընդունելություն ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում
                        Մոսկվայի քաղաքացիական լուսավորության դպրոցի ներկայացուցիչներին  ԼՂՀ արտաքին գործերի նախարարն է ընդունել:Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը, Արցախի միջազգային ճանաչման գործընթացը և ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները:  
Արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է Մոսկվայի քաղաքացիական լուսավորության դպրոցի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին: 
Աղբյուրը` [url=http://www.artsakhtv.am/am/news/show/6585]artsakhtv.am[/url]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

