211652_close_icon

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

views-count1647 դիտում article-date 20:19 09-04-2014
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ապրիլի 8-ին տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված շուրջ երեք տասնյակ ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների, ծանոթացել նրանց հուզող սոցիալական, իրավական և այլ ոլորտներին առնչվող խնդիրներին: Քաղաքացիների ընդունելությանը ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր: Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծումներ տալ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիներից շատերի խնդիրներն էլ լուծվել են հենց հանդիպման ընթացքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր