211652_close_icon

Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում

views-count4708 դիտում article-date 22:27 27-06-2018
Հունիսի 27-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախարարությունում ընդունեց բազմաբնույթ խնդիրներով դիմած 10 քաղաքացու։ Գյուղատնտեսության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը մասնավորապես վերաբերում էին ներմուծված տոհմային երինջների դիմաց վճարումների ժամանակացույցում փոփոխությունների կատարմանը, գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների վերանայմանը, բույսերի պաշտպանության միջոցների ներկրման գործընթացի բարելավմանը եւ մի շարք այլ ոլորտներին։ Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին, ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` Արթուր Խաչատրյանը հանձնարարել է ուսումնասիրել եւ գյուղատնտեսության նախարարության իրավասության շրջանակներում հնարավոր լուծում տալ դիմում-խնդրանքներին։

Նմանատիպ նյութեր