Մտադիր չեմ գնահատական տալ Ռոնալդուի խոսքերին. Ռամոս
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերը: Հիշեցնենք, որ պորտուգալացի խաղացողը քննադատել էր թիմի վարած տրանսֆերային քաղաքականությունը:
«Եթե մարդը իր կարծիքը ունի, ապա պետք է հարգել այն: Ես մտադիր չեմ գնահատական տալ նրա խոսքերին: Մենք բոլորս պատկանում ենք «Ռեալ»-ին, և պետք է ենթարկվենք ակումբի օրենքներին: Իմ կարծիքը ինձ եմ պահում, այժմ այն արտահայտելու ժամանակը չէ»,- ասել է Ռամոսը: