Սենթ Լուիսում ընթացող «Սինգֆիլդի գավաթ 2014» մրցաշարում կայացել են 5-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Մագնուս Կարլսենի հետ: Պարտիան ավարտվել է 70-րդ քայլին նորվեգացու հաղթանակով: Մյուս խաղատախտակների շուրջ Ֆաբիանո Կարուանան հաղթել է Հիկարու Նակամուրային, իսկ Վեսելին Թոփալովը՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Նշենք, սա Արոնյանի երրորդ անընդմեջ պարտությունն էր: Մինչ այդ հայ գրոսմայստերը զիջել էր Վաշյե-Լագրավին և Կարունային:
Խաղացված 5 տուրերից հետո՝
Կարուանա -5
Թոփալով – 2.5
Կարլսեն – 2.5
Վաշյե-Լագրավ – 2
Արոնյան – 1.5
Նակամուրա – 1.5
Այսօր մրցաշարում հանգստյան օր է: Վաղը կկայանան 6-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Հիկարու Նակամուրան: