Սենթ Լուիսում ընթացող «Սինգֆիլդի գավաթ 2014» մրցաշարում կայացել են 3-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ և պարտիայի 41-րդ քայլին անձնատուր եղել: Մյուս խաղատախտակների շուրջ Ֆաբիանո Կարուանան հաղթել է Մագնուս Կարլսենին, իսկ Վեսելին Թոփալովը՝ Հիկարու Նակամուրային:
Խաղացված 3 տուրերից հետո՝
Կարուանա -3
[b]Արոնյան – 1.5[/b]
Վաշյե-Լագրավ – 1.5
Կարլսեն – 1
Նակամուրա – 1
Թոփալով – 1
Այսօր կկայանան 4-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ: