211652_close_icon
views-count1443 դիտում article-date 18:12 01-09-2014

Գիտելիքի և դպրության օրը` վարչական շրջաններում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները Գիտելիքի, գրի և դպրության օրվա, ինչպես նաև ուսումնական նոր տարվա կապակցությամբ այցելել են վարչական շրջաններում տեղակայված Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ: Բոլոր կրթօջախներում տեղի են ունեցել ուստարվա մեկնարկն ու առաջին դասարանցիների մուտքն ազդարարարող բացօթյա տոնական միջոցառումներ, որոնց ընթացքում ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղրձը՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Վարչական շրջանների ղեկավարները շնորհավորել են աշակերտներին ու, հատկապես, առաջին դասարանցիներին ու հորդորել լավ սովորել, որպեսզի հետագայում նաև դպրոցում ստացած գիտելիքները նպաստեն Հայաստանի Հանրապետության առաջընթացին: Սեպտեմբերի 1-ի դրությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ է հաճախում 11260 առաջին դասարանցի: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր