Պիրլոն կշարունակի հանդես գալ Իտալիայի հավաքականում
«Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կշարունակի հանդես գալ Իտալիայի հավաքականում:
2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո իտալացի կիսապաշտպանը հայտարարել էր, որ ավարտում է միջազգային կարիերան: Այդուհանդերձ թիմի նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով նախկինում մարզում էր «Յուվենտուս»-ը, հայտնել է, որ Պիրլոն փոխել է իր որոշումը: