211652_close_icon

Խերարդո Մարտինո. Մեսիի տեղը ես կդադարեի հանդես գալ Արգենտինայի հավաքականում

views-count2042 դիտում article-date 13:12 05-08-2015
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին իրավունք ունի ավարտել մրցելույթները հավաքականի կազմում՝ իր հասցեին քննադատության համար: «Ոչ ոք չի ասել ինձ, որ Մեսին չպետք է խաղա ընկերական հանդիպումներում: Նման հարցերի շուրջ խոսակցությունները արդարացնում են այն շշուկները, որոնք արժանի չեն մեկնաբանության: Նրանք, ովքեր քննադատում են Մեսիին, արժանի չեն վերլուծել ֆուտբոլը: Այն խոսակցությունները, որ Մեսին մտադիր է հեռանալ հավաքականին, ինձ հիասթափեցնում են, սակայն դրանք լիովին հասկանալի են: Եթե ես Մեսիի տեղը լինեի, վացուց կդադարեի հանդես գալ Արգենտինայի հավաքականում», ասել է Մարտինոն:

Նմանատիպ նյութեր