Արթուր Մինոսյանը կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում
«Վոլգա»-ի կիսապաշտպան Արթուր Մինոսյանը հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու առաջարկ է ստացել ՀՖՖ-ից:
« Նախորդ շաբաթը «Ամկար»-ի հետ կայացած խաղից հետո ինձ զանգահարել էին Հայաստանի հավաքականին: Չնայած մեր թիմի խոշոր հաշվով պարտությանը, նրանց դուր էր եկել իմ խաղը: Նրանք ինձ նաև ասացին, որ ես ինձ հիանալի եմ դրսևորել ձմեռային հավաքների ժամանակ: ՀՖՖ-ն հետաքրքրված է, որպեսզի ես ապագայում հանդես գամ Հայաստանի ազգային հավաքականում»,- Մինոսյանի խոսքերը մեջբերել է «Վոլգա»-ի պաշտոնական կայքը: