ԲԿՄԱ-ն «Բավարիա»-ի հետ կխաղա առանց հանդիսատեսների
Մոսկվայի ԲԿՄԱ-ն Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տնային խաղը կանցկացնի առանց հանդիսատեսների: Դա նշանակում է, որ սեպտեմբերի 30-ին կայանալիք ԲԿՄԱ - «Բավարիա» խաղը կընթանա դատարկ տրիբունաների ներքո:
ԲԿՄԱ-ի մարզադաշտը որակազրկվել է նախորդ տարի: ՈՒԵՖԱ-ի կողմից նման պատժամիջոց կիրառելու պատճառ էր հանդիսացել մոսկովյան թիմի երկրպագուների պահվածքը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում Պլզենի «Վիկտորիա»-ի հետ կայացած խաղի ժամանակ ռուսական ակումբի երկրպագուները ռասիսատական պաստառներ էին պարզել մարզադաշտի տրիբունաներում: