17427 դիտում
13:36 29-12-2016
Հայաստան ռուսական գազի տարանցման վճարման շուրջ Վրաստանն-«Գազպրոմ» բանակցություններն ապարդյուն են անցել
Վրաստանը և ռուսական «Գազպրոմ» ընկերությունն այս տարի չեն պայմանավորվել Հայաստան ռուսական գազի տարանցման վճարման ձևի հարցում 2017 թվականի համագործակցության վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Business Грузия-ն՝ վկայակոչելով Վրաստանի հանրային հեռուստատեսությանը:
Բանակցությունների երկրորդ փուլը, ինչպես և առաջինը, ապարդյուն է անցել, քանի որ կողմերն այդպես էլ չեն կարողացել գալ փոխզիջման՝ չնայած նրան, որ տարանցման գործող պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին:
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ բանակցությունները կշարունակվեն: Նրա խոսքով՝ Թբիլիսիի դիրքորոշումն անփոփոխ է: Ռուսաստանը ցանկանում է Վրաստանի տարածքով տարանցման համար գումարով վճարել, բայց վրացական կողմը ցանկանում է պահպանել վճարման նախկին ձևը՝ ստանալով Հայաստան ուղարկվող ռուսական գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը:
Բանակցություններն անցկացվում են Վիեննայում, հերթական փուլի անցկացման ամսաթիվը դեռ հայտնի չի:
Նմանատիպ նյութեր
8062 դիտում
16:38 11-01-2017
Վրաստանի և «Գազպրոմ» ընկերության միջև համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի գազի տարանցման պայմանների շուրջ
3811 դիտում
22:16 12-03-2019
Հայաստանին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ի կողմից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է
Այս բաժնից
1255 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1990 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1114 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին