211652_close_icon
views-count968 դիտում article-date 13:44 29-08-2014

Ուկրաինայում զինված հակամարտության հետևանքով զոհվել է 2600 մարդ. ՄԱԿ

РИА Новости-ն հայտնում է, որ ուկրաինական հակամարտության ընթացքում զոհվել է 2593 և վիրավորվել է 5956 մարդ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների գծով մոնիթորինգային առաքելության այսօրվա զեկույցում: Դրանում տեղ գտած տվյալներն առնչվում են ապրիլի կեսից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածին: Փաստաթղթում նշված է, որ երկու կողմից էլ ծանր սպառազինության կիրառմամբ կատաղի մարտերի հետևանքով հուլիսի 16-ից օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում օրական զոհվել է 36 և վիրավորվել է 98 մարդ: Ստացվում է, որ վերջին մեկ ամսում Ուկրաինայում զոհվել է 1200 մարդ և վիրավորվել է 3250 մարդ:

Նմանատիպ նյութեր