2099 դիտում
15:15 22-08-2014
Սիրիայում 3.5 տարի ընթացող զինված հակամարտության հետևանքով զոհվել է 191.369 մարդ. ՄԱԿ
Սիրիայում 3.5 տարի ընթացող զինված հակամարտության հետևանքով զոհվել է 191.369 մարդ: Այս մասին տեղեկանում ենք France-Presse լրատվական գործակալությունից, որը վկայակոչում է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյի զեկույցը:
Նա մանրամասնել է, որ այդ թիվն առնչվում է միայն մահվան գրանցված դեպքերին, մինչդեռ զոհերի թիվն իրականում կարող է լինել էլ ավելի մեծ: Ցուցակում ընդգրկվել են այն անձինք, որոնց անունն ու ազգանունը, ինչպես նաև մահվան տեղն ու ժամկետը հայտնի են եղել: Փիլեյը հավելել է, որ զոհվածների 85.1 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ 9.3 տոկոսը՝ կանայք:
Այս տարվա ապրիլի 1-ին Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի սիրիական կենտրոնը հայտնել էր, որ պատերազմի ընթցքում Սիրիայում զոհվել է 150.000 մարդ, որոնց 1/3-ը կազմում են քաղաքացիական անձինք: Սիրիայում կառավարական զորքերի ու ընդդիմության միջև զինված հակամարտությունը սկսվել է 2011 թվականի մարտին:
Նմանատիպ նյութեր
921 դիտում
13:45 27-08-2014
Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության հետևանքով ապրիլի կեսերից արդեն զոհվել է 2200 մարդ. ՄԱԿ
1316 դիտում
13:44 29-08-2014
Ուկրաինայում զինված հակամարտության հետևանքով զոհվել է 2600 մարդ. ՄԱԿ
1279 դիտում
22:30 20-01-2024
Գազայում ընթացող հակամարտության ընթացքում գրեթե 3 անգամ ավելի շատ մարդ է զոհվել, քան վերջին 15 տարում. ՄԱԿ
Այս բաժնից
1078 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
838 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
790 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ