211652_close_icon
views-count1798 դիտում article-date 11:59 29-08-2014

Ա. Լաբլաջյանը բնապահպանության նախկին նախարարի հովանավորյա՞լն է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է, որ նախօրեին ՀՀ բնապահպանության նախարարության շենքի իր աշխատասենյակում «մեծ շուքով» ձերբակալված ԲՆ աշխատակազմի բնապահպանական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանն ամենեւին էլ պատահական չի հայտնվել այդ նախարարությունում։ Թերթը տեղեկացել էր, որ նա բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մերձավորներից է։ «Ավելին, երեկ մեզ հայտնի դարձավ, որ Լաբլաջյանի եղբայրը Արամ Հարությունյանի վարորդն է։ Այսինքն՝ կաշառակերության մեղադրանքով ձերբակալված նախկին պաշտոնյան բնապահպանության նախկին նախարարի հովանավորյալն է եղել»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր