ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը շատ հաճախ հանդիպումներ է ունենում ԱԺ ոչ իշխանական ուժերի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը վերջերս շատ հաճախ հանդիպումներ է ունենում Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի հետ.
«Դեսպանը Քառյակի ներկայացուցիչների հետ երբեմն առանձին-առանձին է հանդիպում, երբեմն էլ՝ ոչ իշխանական ուժերը միասին են այցելում դեսպանին»:
Ըստ թերթի տեղեկությունների՝ դեսպանը երբեմն նաև ճաշկերույթների է մասնակցում նրանց հետ, քննարկում իրենց անելիքները: Սակայն այդ ուժերը, բնականաբար, հերքել են լուրը:
«Հետաքրքիր տեղեկատվության աղբյուրներ ունեք: Քանի որ ես ինքս նման հանդիպումների մասին որևէ տեղեկություն չունեմ»,- ահա այսպես է արձագանքել «Ժողովուրդ»-ի հարցադրմանը Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: