Օբամայի Facebook-յան էջը «հեղեղել» են «Պուտինը հարձակվել է Ուկրաինայի վրա» գրառումներով
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Facebook-յան պաշտոնական էջն այսօր «հեղեղել» են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի մասին հաղորդագրություններով: ԱՄՆ նախագահի էջի նման գրառումներ կատարել են ուկրաինացի օգտատերերն ու նրանց կարեկիցները:
Անգելերենով ամենահաճախ կատարվող գրառումն ունի հետևյալ տեսքը. «Պուտինը ռուսական կանոնավոր բանակի գնդերով հարձակվել է Ուկրաինայի վրա: Արևմուտքը կարող է ընտրել. այսօր օգնել Ուկրաինային կամ վաղը պայքարել Եվրոպայում»:
Կան նաև այսպիսի գրառումներ. «Ներխուժում է, արթնացի՛ր», ինչպես նաև ոչ թե ԱՄՆ-ին, այլ՝ Եվրոպային հասցեագրված տեքստեր: