Մեծ Բրիտանիան կոչ է արել ՌԴ-ին դադարեցնել իր հարևանին ապակայունացնելը
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը անհանգստացած է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից աջակցություն ստացած պարբերական հարձակումների կապակցությամբ: Այս մասին հայտնում է ուկրաինական УНН լրատվականը:
«Մենք անհանգստացած ենք Ռուսաստանի կողմից Ուկրաիանայում կատարվող հետագա հարձակումների վերաբերյալ լուրերից: Ռուսաստանը պետք է դադարեցնի իր հարևանին ապակայունացնելը»,- նշել է բրիտանական կողմը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Ա. Յացենյուկը դիմել էր իրենց արևմտյան գործընկերներին` Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի գործողությունների հետ կապված անհապաղ ՄԱԿ ԱԽ խորհուրդ հրավիրելու խնդրանքով: