Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան կոչ են արել Իսրայելին և ՀԱՄԱՍ֊ին անհապաղ հրադադար կնքել
Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան կոչ են արել Իսրայելին և ՀԱՄԱՍ֊ին Գազայի հատվածում կրակի դադարեցման հաշտություն կնքել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
«Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերի անհապաղ հրադադարի ռեժիմ սահմանել։ Մենք ամբողջությամբ աջակցում ենք այդ ուղղությամբ Եգիպտոսի կողմից նախաձեռնած ջանքերը»,֊ ասվում է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը մտադիր է շարունակել հրադադարի երկարացման վերաբերյալ բանակցությունները։