211652_close_icon
views-count1951 դիտում article-date 23:16 22-03-2025

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։

«Մենք Իսրայելին կոչ ենք անում վերականգնել հումանիտար հասանելիությունը, ներառյալ ջուրն ու էլեկտրականությունը, ապահովել բժշկական օգնության հասանելիությունը և բժշկական տարհանումները՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան:

Մենք նաև կոչ ենք անում ՀԱՄԱՍ-ի զինյալներին ազատ արձակել իսրայելցի պատանդներին»,-ասվում է երեք երկրների արտգործնախարարությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր