1029 դիտում
14:59 28-08-2014
Վերապատրաստում են անցնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի թանգարանների աշխատակիցները
Ս.թ. օգոստոսի 26-ին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում մեկնարկել է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Կադրերի վերապատրաստում» ծրագրի շրջանակում «Թանգարանների ֆոնդային աշխատողների վերապատրաստում» թեմայով հնգօրյա դասընթացը։ Այն վարում է ՀՊՄՀ-ի թանգարանագիտություն և գրադարանագիտություն ամբիոնի դասախոս Նորա Դայանը։
Վերապատրաստմանը մասնակցում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մի շարք թանգարանների գլխավոր ֆոնդապահներ և մասնագետներ։ Վերապատրաստման ընթացքում կներկայացվեն ֆոնդային աշխատանքի համալրման, հաշվառման, տարբեր ժամանակաշրջանների բովանդակության և համապատասխան ձևերի (ֆորմանների) վերաբերյալ տեղեկատվական նյութեր:
Դասընթացի մեկնարկի օրը մասնակիցները շրջել են Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը, կենդանի կատարմամբ ունկնդրել կոմպոզիտորի մշակմամբ «Ղարիբ բլբուլ» երգից մի հատված, հնչեցրել Սպենդիարաֆոնն ու ղեկավարել վիրտուալ նվագախումբը։
Վերադառնալ
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
361 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել
382 դիտում
18:18 29-11-2024
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին
271 դիտում
18:05 29-11-2024
Հակոբ Արշակյանն ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը