Այսօր տեղի կունենա Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությունը
Թուրքիայի 12-րդ նախագահի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր՝ Անկարայի ժամանակով ժամը 14:00-ին՝ այդ երկրի խորհրդարանի շենքում:
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ ըստ կակոնակարգի՝ Էրդողանը կրելու է սև կոստյում: Արարողությանը ներկաները կհետևեն կանգնած: Իսկ հետո կհնչի Թուրքիայի հիմներգը: Արարողությունից հետո Էրդողանն ուղևորվելու է Աթաթուրքի դամբարան, այնուհետ՝ Չանկայայի նախագահական պալատ, ուր նրան կսպասի Աբդուլլահ Գյուլը և խորհրդանշանական կարգով կհանձնի Էրդողանին իր լիազորությունները:
Նախօրեին Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր նախագահ ընտրվեց Ահմեդ Դավութօղլուն, ով շուտով կնշանակվի Թուրքիայի վարչապետի պաշտոնում: