8142 դիտում
23:20 27-08-2014
Մահվան ելքով վրաերթ ոստիկանության Աշտարակի բաժնի հարեւանությամբ
Այսօր՝ օգոստոսի 27-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 37-ամյա Հայկ Գրիգորյանը Աշտարակ քաղաքում Տիգրան Մեծի փողոցում ոստիկանության Աշտարակի բաժնի եւ «Միկա» բենզալցակայանի հարեւանությամբ իր վարած Mersedes մակնիշի 34 ՍR 022 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ 40 շենքի բնակչուհի, 54-ամյա Սուսաննա Վարդապետյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որին օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ Ս. Վարդապետյանը մահացել է:
Հիվանդանոց են մեկնել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Աշտարակի բաժին հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդ Հ. Գրիգորյանը քննիչի հանձնարարակով դեպքի վայրից ՃՈ ավագ տեսուչ Սարգիս Առաքելյանի ուղեկցությամբ տեղափոխվեց բժշկական կենտրոն պարզելու սթափության աստիճանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9711 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին