211652_close_icon
views-count30023 դիտում article-date 11:19 01-02-2015

Մահվան ելքով վրաերթ՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի դիմաց. մահացել է տեղի Ոստիկանության ավագ լեյտենանտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:10-ի սահմաներում Նոր Արեշ 40 փողոցի բնակիչ, 27-ամյա Օնիկ Գյումուշյանը, իր վարած Opel Astra մակնիշի 34 VR 213 համարանիշի ավտոմեքենայով, Խորենացի 162 հասցեի՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երեւան քաղաքի Արարատյան 62/2 շենքի բնակիչ, 32-ամյա Սարգիս Մուրադյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Մուրացանի հոսպիտալ, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Մուրադյանը աշխատում էր Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում՝ որպես համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ: Կոչումով ոստիկանության ավագ լեյտենանտ էր: Փաստի առթիվ ավագ քննիչ Կ. Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, այն դեպքում, երբ նշված հատվածում դեռ ԽՍՀՄ տարիներից գործում է վերգետնյա անցում: Լուսանկարները տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր