Իսրայելում հայ համայնքը ավտոերթ է անցկացրել դեպի Երուսաղեմ՝ պահանջելով դադարեցնել զենքի մատակարարումները Ադրբեջան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսրայելում հայ համայնքը ավտոերթ է անցկացրել դեպի Երուսաղեմ՝ Հայաստանի և Արցախի պետական դրոշներով ու ազգագրական երգերի հնչյունների ներքո:
Հայ համայնքի ներկայացուցիչները Իսրայելի կառավարությունից պահանջել են դադարեցնել Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառվող հարձակողական զենք ու զինամթերք մատակարարել Ադրբեջանին:
Ակցիայի մասնակիցները իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանին ու Արցախին և միջազգային հանրությանը կոչ արել պատժամիջոցներ կիրառել ահաբեկչական կենտրոնի վերածված Ադրբեջանի նկատմամբ: