Վրաստանի պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի նետած «Սառցե դույլ» մարտահրավերը. տեսանյութ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի «Սառցե դույլ մարտահրավեր»-ը:
Ինչպես փոխանցում է News Georgia-ն, Ալասանիան ներկա պահին աշխատանքային այցով գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում: Հենց այնտեղ էլ Ալասանիայի գլխին ջուրը լցրել է տեղաբնակներից մեկը:
«Շնորհակալություն, Իրակլի, որ ընդունեցիք մարտահրավերը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ափաթուրայը:
Հիշեցնենք, որ Ափաթուրային իր պաշտոնում շուտով [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/27/24541/]կփոխարինի Հերբերթ Զալբերը[/url]: ԵՄ անդամ պետությունները հավանություն են տվել Զալբերի թեկնածությանը: