Օբաֆեմի Մարտինսի արտակարգ անցումն ու գոլը. տեսանյութ
Միլանի «Ինտեր»-ի նախկին հարձակվող Օբաֆեմի Մարտինսը, ով ներկայումս հանդես է գալիս ամերիկյան «Սիեթլ Սաունդերզ» ակումբի կազմում, ՄԼՍ-ի հերթական տուրում արտակարգ գոլի հեղինակ է դարձել: Նիգերացի վետերան հարձակվողը հիանալի կերպով շրջանցել է «Պորտլանդ Թիմբերս»-ի մի քանի խաղացողների և գնդակը ուղարկել է ցանցը: